ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչո՞ւ ռեբրենդինգ ...

10:01, հունիսի 09, 2021

Ավելի քան երկու տարի առաջ՝ ՏԺԴ-ի հիմնադրման ժամանակ մենք հեռուն գնացող և հավակնոտ նպատակներ ունեինք։ Բայց նույնիսկ դրանք շատ ավելի համեստ են թվում նրա համեմատ, ինչին հասել ենք մենք այսօր ՄԻԱՍԻՆ՝ ՏԺԴ թիմով և մեր շրջանավարտներով։ 📈
Սա պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցի գործունեության հետ կապված յուրաքանչյուր հարցի, ամեն մի մանրուքի։
Դպրոցի ճանաչելիությունը և տեսանելիության բարձրացումը ապահովող կարևոր քայլերից մեկը կայուն, համալիր և ամբողջական բրենդավորում ունենալն է։ Գրեթե 3 ամիս տևած համառ աշխատանքից հետո մենք այսօր ունենք հաստատված բրենդբուք, որը օրեր անց կտեղադրվի ՏԺԴ պորտալում։
Իսկ մեր դպրոցի մասնակիցներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, օրինակ՝ իրենց իսկ առաջարկած կարգախոսներով (և ոչ միայն) կրեատիվագույն սթիքերներ։
Դիմավորեք մեր նոր կերպարը 🤩

Ինչո՞ւ ռեբրենդինգ ...

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան