ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կողք Կողքի

09:30, հուլիսի 02, 2021

Ծրագրի անվանումը՝ Կողք Կողքի
👫 Իրականացնող անձինք՝ Մերի Մուրադյան, Լիլիթ Մուրադյան, Էդգար Թամազյան:
📍 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Տավուշի մարզ, գ. Կողբ
Ծրագիրը հնարավորություն է տվել 14-17 տարեկան 20 պատանիներին մասնակցել չորսօրյա մշակութային դպրոցին, որի յուրաքանչյուր օրը նվիրված է եղել մշակույթի տարբեր ուղղությունների ներկայացմանը՝ խոհանոց, նկարչություն, վիտրաժ, կիրառական արվեստ։
Իսկ չորորդ օրը կազմակերպվել է այցելություն դեպի պատմամշակութային վայրեր որով էլ ամփոփվել է չորսօրյա դպրոցը:
Մասնակիցների համար կազմակերպվել են վարպետաց դասեր նշված թեմաներով, նրանք ստացել են առաջադրանքներ՝ ներկայացնել իրենց հայրենիքի մշակույթին բնորոշ յուրահատկությունները, վերլուծության արդյունքում ընտրվենլ են հաղթողներ, որոնց տրվել են մրցանակներ, իսկ մնացած մասնակիցներին խրախուսական մրցանակներ: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվել է նաև մասնակցության վկայականներ:
Ծրագրի նպատակն է՝ մշակութային դպրոցի միջոցով Նոյեմբերյանից Այրում ընկած բնակավայրերի ավանդույթների, մշակութային առանձնահատկությունների, յուրահատկությունների պահպանումը և երիտասարդների ինտեգրումը, միջմշակութային հարաբերությունների հաստատումը, մասնակիցներին տեսական և գործնական գիտելիքների տրամադրումը մշակույթի այնպիսի ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են՝ նկարչությունը, կիրառական արվեստը, վիտրաժը, ձեռագործությունը:


Կողք Կողքի

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ