ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ակտիվ բնակիչ-տեղեկացված համայնք

04:52, հուլիսի 02, 2021

Ծրագրի անվանումը՝ Ակտիվ բնակիչ-տեղեկացված համայնք
👫 Իրականացնող անձինք՝ Սիրանուշ Իսկանդարյան, Մարսելա Մալաքյան
📍 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Գանձաքար
«Ակտիվ բնակիչ-տեղեկացված համայնք» ծրագրի նպատակն էր ամրացնել համայնքապետարան-բնակիչ կապը։ Երիտասարդները մասնակցել են երեք դասընթացի, որից հետո հարցումների միջոցով վեր են հանել բնակիչներին հուզող հարցերը։ Մոտ 130 բնակիչ մասնակցել է հարցմանը, և տվել են շատ անկեղծ պատասխաններ: Ստացված պատասխանները ներկայացվել են համայնքապետին, ով իր հերթին խոստացել է ներառել առաջադված արդյունքները Գանձաքար համայնքի հետագա հնգամյա զարգացման ծրագրում և ռազմավարական պլանում:
Ըստ ծրագրի նախատեսված էր ունենալ 10 մասնակից, սակայն ունեցանք 13 աշակերտ, որոնք շահագրգիռ էին իրենց համայնքի զարգացման գործում որևէ նպաստալի գործ կատարելու համար:
Նրանք դեռևս 16 տարեկան հասակում իրենց համարում են լիիրավ քաղաքացի, բնակիչ, և հասկանում, որ համայնքի ապագան իրենց ձեռքերում է: Ծրագրի արդյունքում համայնքում գործում է ակտիվ երիտադարդական նախաձեռնող խումբ ովքեր ծանոթ են ՏԻՄ գործառույթներին, էությանն ու լիազորությունների շրջանակներին։


Ակտիվ բնակիչ-տեղեկացված համայնք

0