Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Տավուշի մարզ, Գետահովիտ համայնք
«Տեղեկացված համայնք, Կայուն զարգացում» փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքի բնակչության ծանոթացան ՏԻՄ գործընթացներին, բնակիչների իրավունքներին և պարտականություններին։
Գետահովիտ համայնքում բնակչությունը պասիվ է համայնքային կյանքում, չեն մասնակցում ռազմավարական պլանում համայնքի շահերից բխող քայլերի շուրջ քննարկումներին, ահնտարբեր են ՏԻՄ-երի աշխատանքների հանդեպ, և միայն ընտրությունների ժամանակ են որոշակի ակտիվություն ցուցաբերում։Ծրագրի ընթացքում իրականացվել են հանդիպումներ ՏԻՄ-երի աշխատանքները և առկա ծրագրերը ու նաև ՏԻՄ համակարգի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, կայացել է հանդիպում բնակչության հետ՝ ներկայացնելու ՏԻՄ-երի հիմնական գործառույթների և վերջին ռազմավարական պլանով վերջին տարիներին իրագործված հիմնական աշխատանքների ու ծրագրերի մասին։ Նաև ստեղծել տեղեկատվական հարթակ սոցիալական ցանցում՝ (Ֆեյսբուք սոցիալական կայք) համայնքային կյանքի անցուդարձի մասին տեղեկատվությունը բնակչության համար ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Հանդիպում-քննարկում է կազմակերպվել ավագանու հետ՝ քննարկել է առաջիկա եռամսյակում առկա գործողությունները նաև նոր առաջարկությունների առաջադրում։ Քանի որ ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չի լինում տարբեր պատճառներով, տեղադրվել է տեղեկատվական ցուցանակներ, որոնցում համայնքապետարանի կողմից փակցվում են ՏԻՄ որոշումները, հայտարարությունները, և այլ տեղեկատվություններ։
Ծրագրի շրջանակներում իրականացվել է սոցիալական հարցում պարզելու համայնքային խնդիրները ,որի հիման վրա կազմվել է առաջրկությունների փաթեթ ՏԻՄ-ին ներկաայցնելու համար։