Արցախյան պատերազմի արդյուքնում տեղահանված երիտասարդների ինտեգրման խթանում Դիլիջան Համայնքում
10:00, հուլիսի 06, 2021
Ծրագրի անվանումը՝ Արցախյան պատերազմի արդյուքնում տեղահանված երիտասարդների ինտեգրման խթանում Դիլիջան Համայնքում
Իրականացնող անձինք՝ Վիգեն Թամրազյան
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան Համայնք
2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքում հազարավոր բնակիչներ ստիպված լքեցին հայրենի տունը։ Ծրագրի նպատակն էր նպաստել արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված երիտասարդների համանյքային ինտեգրմանը, ակտիվ երիտասարդական կապերի ստեղծմանը, մասնակցությանը համայնքային կյանքին, սեփական իրավունքների իրացմանը, արդյունքում ունենալով՝ իրազեկ և ինքնիրացվող և ինտեգրված երիտասարդ:
Ծրագրի խնդիրներն են.
Խթանել համայնքում երիտասարդների համագործակցությանը, կապերի ստեղծմանը և պահպանմանը։
Բարձրացնել մշտական բնակություն հաստատած երիտասադների սեփական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Ակտիվացնել մշտական բնակություն հաստատած բնակիչների մասնակցույթունը համայնքային կյանքին և ՏԻՄ գործառույթներին։
Ծրագրի արդյունքում արցախյան պատերազմից տուժած մասնակիցները ստացան սոցիալականացվելու և համայնքային կյանքն ինտեգրվելու նոր հնարավորություն, էլ ավելի դյուրին դարձավ համայնքային կյանքին մասնակցությունը, և որ ամենակարևորն է ջերմ և ընկերական հարաբերություններ ձևավորվեցին համայնքում շուրջ 35 երիտասարդների միջև:
Դիլիջան բազմաբնակավայր համայնքում ձևավորվեց նոր համայնքային ակտիվ խումբ , ովքեր ծանոթ են ՏԻՄ էության ու դերին, և որ ամենակարևորն է ունեն քաղաքացիական գիտակցություն:
Արցախյան պատերազմի արդյուքնում տեղահանված երիտասարդների ինտեգրման խթանում Դիլիջան Համայնքում