ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Ագրոգրագետ»

02:19, հուլիսի 06, 2021

Նորարարական գյուղատնտեսությունը ագրոարդյունաբերության ամենաարդիական ճյուղերից մեկն է։ Այն մեծ նշանակություն ունի հատկապես համայնքների համար, որոնց զարգացման հեռանկարային ոլորտը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճին, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմանների փոփոխությանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում ներդնելու նորարարական լուծումներ գյուղատնտեսական ոլորտի արդյունավետ զարգացման համար։ Նշված խնդիրների հասցեագրմանն էր ուղղված Մարդամեջ 2020 սոցիալական նորարարության հավաքի «Ագրոգրագետ» ծրագրի գաղափարը (https://www.facebook.com/GragetAgro), որն իրականցվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքում։ Ագրոգրագետ թիմի անդամները դասընթացների շարք իրականացրեցին Արմավիրի մարզի երիտասարդների համար, որի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին ավանդական գյուղատնտեսության այլընտրանքների, հիդրոպոնիկ եղանակով ստեղծվող ջերմատների, հողի բերքատվության բարելավման եղանակների մասին։ Ծրագրի երկրորդ փուլում թիմի ջանքերի շնորհիվ հիմնվեց գյուղատնտեսության խորհրդատվական կենտրոն Արմավիրի մարզի Շենիկ համայնքում։ Համայնքի բնակիչ և գյուղատնտես, վնասատուների դեմ պայքարի գծով մասնագետ Մխիթար Մանուկյանը, ով նույնպես մասնակցել էր դասընթացներին, կամավոր հիմունքներով ստանձնեց կենտրոնի խորհրդատուի դերը։ Շենիկի համայնքապետարանը աջակցելով թիմին, սենյակ տրամադրեց մշակույթի տանը՝ խորհրդատվական կենտրոնի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար։
Մարդամեջն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով (USAID Armenia) իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում։


«Ագրոգրագետ»

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ