Ուժե՛ղ #սյունեցիներ, ստորև ծանոթացեք որքա՜ն սպասվելիք ծրագրեր ունենք։ Անպայման գրանցվի՛ր, եթե նշված համայնքից ես։
«Երիտասարդական Խնձորեսկ»
Ծրագրի նպատակն է #Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում՝ մշակութային նախաձեռնությունների միջոցով, աջակցել Արցախից տեղահանված և Խնձորեսկի երիտասարդների մասնակցայնության ապահովումը համայնքային կյանքին։
#Տաթև համայնքի երիտասարդ ուզո՞ւմ ես կրթվել և լինել տեղեկացված տեղական ինքնակառավարման, նրա դերի և ունենալ քո ներդրումը համայնքային կյանքի բարելավմանը, ուրեմն բաց մի թող այս հնարավորությունը և գրանցվիր ստորև ներկայացված հղումով։
#Գորիս համայնքում բնակվող 18 տարին լրացած սիրելի բնակիչներ մեկնարկել է ծրագրի գրանցման նախնական փուլը։ Ծրագրի նպատակն է ընտրական օրենքի փոփոխությունների ուսուցման միջոցով աջակցել երիտասարդներին՝ ներգրավվելու առաջիկա ՏԻՄ ընտրությունների գործընթացում: Մասնակիցների քանակը սահամանափակ է։
Ծրագիրը #Սիսիան խոշորացված համայնքում բնակվող 16-25 տարեկան երիտասարդների համար է, որը նպատակ ունի ինտերակտիվ գործիքների միջոցով աջակցել համայնքի երիտասարդների մասնակցության ներգրավմանը համայնքային իշխանության որոշումների կայացման գործում։
Քաջարան խոշորացված համայնքի 16-45 տարեկան բնակիչներ եթե ցանկանում եք բարձրացնել ձեր իրազեկվածության մակարդակը, ծանոթանալ ՏԻՄ գործունեությանը, խթանել բնակիչների մասնակցությունը՝ համայնքի կառավարման գործում, ապա գրանցվիր հետևյալ հղումով՝ https://bit.ly/3kFAHo3