Ծրագրի անվանումը՝ Անի համայնքի պաշտոնական կայքի մոնիթորինգ
Իրականացնող անձինք՝ Սիմոնյան Նելլի
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք
Ծրագրի հիմնական նպատակը տեղական ինքանակառավարման մարմինների գործունեության թափանցիկության ու հրապարակայնության բարձրացումն է:
Ծրագրի խնդիրներն են՝ կայքում ճշգրտության ապահովումը, բացթողումների անհապաղ լրացումները, ինչպես նաև հասնել հրապարակված տեղեկատվության հագեցվածությանը և պարբերաբար թարմացմանը:
Ծրագրի կատարման արդյունքում պաշտոնական կայքում լրամշակվեց տեղեկատվությունը՝ բաց թողնված կամ թերի լրացված բաժիններում, օրինակ՝ «Տեսադարան», «Մրցանակներ /Շնորհակալագրեր», «ԶԼՄ-ները մեր մասին» և այլ բաժիններում, շուտով կավելանան լուսանկարներ, տեսանյութեր, քննարկման թեմաներ, սահմանված կարգեր, կայքի օգտատերերը դարձան ավելի իրազեկված իրենց համայնքին վերաբերող նորություններից: Ծրագրի կատարման շնորհիվ պաշտոնական կայքում բարձրացավ տեղեկատվության հրապարակման մակարդակը: