Ծրագրի անվանումը՝ «ՏԻՄ-ը և մենք» ինտերակտիվ թատրոն

Իրականացնող անձինք՝ Մարիամ Խալաթյան

Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, Ազատան, Հայկավան, Բասեն համայնքներ
Ծրագրի նպատակն էր նպաստել
#Շիրակի մարզի, 4 համայնքների` Ազատան, Հայկավան, Բասեն և Գյումրի բնակիչների իրազեկմանը, տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց իրավունքների և պարտականությունների, բնակիչների մասնակցության վերաբերյալ:
Ծրագրի սկզբնական փուլում տեղի ունեցավ դասընթաց, որը իրականացրեց Գյումրու ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը։ Մասնակիցներին ներկայացրեցին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները, խոսվեց ՏԻՄ-քաղաքացի հարաբերությունների, համայնքի բնակիչների իրավունքների և պարտականությունների մասին:
Երկրորդ փուլում՝ նախատեսված էր իրականացնել ինտերակտիվ թատրոն ամենափոքր քաղաքացիների համար։ «Ընտրություններ անտառում» ներկայացումը անցկացվեց 4 համայնքներում, ունեցավ դրական արձագանք ունկնդիրների կողմից։
Արդյունքում.

Համայնքի, ՏԻՄ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետող երեխաներ և երիտասարդներ

Իրազեկված համայնքի չափահաս բնակիչներ

Ստեղծված ինտերակտիվ թատերախումբ, որը շարունակելու է հանդես գալ նաև հետագայում

Արվեստի այս ճյուղի միջոցով քաղաքացիական իրավագիտակցության բարձրացում

ՏԻՄ գործառույթների մասին տեղեկատվության փոխանցում ոչ ֆորմալ կրթության միջոցով ընտանիքի ավելի երիտասարդ անդամներին, ովքեր մի քանի տարի հետո դառնալու են կամ արդեն չափահաս են: