Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, Շահումյան, Շահումյանի թ/ֆ, Մրգաստան, Դաշտ, Այգեշատ, Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր համայնքներում
Ծրագրի նպատակն էր իրազեկել երիտասարդներին տեղական ժողովրդավարության մասին՝ նպաստելով նրանց ակտիվացմանը և ներգրավմանը տեղական ինքնակառավարմանը։
Արդյունքում 24 երիտասարդ խորացրեց տեղական ինքնակառավարման վերաբերյալ գիտելիքները՝ 4 հագեցած օր անցկացնելով Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրում։ Ճամբարում ձեռք բերած գիտելիքները մասնակիցները ամրապնդեցին՝ անցկացնելով 4 գործառական աշխատանքային օր Արմավիրի մարզի տարբեր համայնքապետարաններում։ Ծրագրի և մասնակից երիտասարդների վերաբերյալ զեկույցները ամփոփվեցին մեկ գրքույկում, որը տպագրվեց 100 օրինակ՝ տարածվելով մարզում և երիտասարդական ուղղվածության տարբեր կազմակերպություններում։