Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Երվանդաշատ
Ծրագրի ընթացքում Երվանդաշատ գյուղում իրականացվել է երկօրյա կրթական- նախաձեռնողական ճամբար, որի մասնակիցները զարգացրել են ինչպես իրենց հմտությունները, այնպես էլ ստացել են նոր գիտելիքներ ու կարողություններ, մաս դարձել մարզային նեթվորքինգի, ձևավորել աշխատանքային խմբեր / թիմեր, ակտիվ մասնակցել ծրագրի բոլոր փուլերին։ Ճամբարի շրջանակներում մասնակիցները ստացել են գիտելիքներ՝
1․Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
2․Տեղական ինքնակառավարման տեղն ու դերը
3․ Անձը և պետությունը, անձի մասնակցությունը ինքնակառավարման մեջ
4․ԶԼՄ աշխատանքներ, ուղիներ՝ հրավիրված բանախոսների կողմից։
Այնուհետև ճամբարի մասնակիցները իրականացրել են համայնքի խնդիրների վերլուծություն, ինչից հետո համայնքի ղեկավարին ներկայացվեցին վերհանված խնդիրներից 5-ը և դրանց առաջնային (այս տարվա) լուծման առաջարկները, որոնց, ջատագովության միջոցով, եղան դրական արձագանքներ և կյանքի կոչելու պատրաստակամություն:
Ծրագիրը ամփոփվեց մասնակիցներին հավաստագրերի հանձման արարողությամբ։