ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարմանը

05:05, հուլիսի 30, 2021

Ծրագրի անվանումը՝ Համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարմանը
👫 Իրականացնող անձինք՝ Գրիշա Մելքոնյան
📍 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Նոր Կեսարիա
Ծրագրի 1֊ին փուլի ընթացքում մոնիթորինգի ենթարկվեց Նոր Կեսարիա համայնքի և Արմավիրի մարզպետարանի Նոր Կեսարիայի կայքէջերը։
2֊րդ փուլի ընթացքում անցկացվեց Նոր Կեսարիայի բնակչության շրջանում հարցումներ` շուրջ 30 բնակիչ, կապված գյուղի խնդիրների և գյուղում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ։
3֊րդ փուլի ընթացքում Նոր Կեսարիա գյուղի համայնքապետարանում կազմակերպվեց հանդիպում ՏԻՄ֊ի և համայնքի բնակիչների միջև, ներկայացվեց երկրորդ փուլի հարցումների արդյունքները և կազմակերպվեց հարց ու պատասխան ՏԻՄ֊բնակիչ ձևաչափով։
Արդյունքում վեր հանվեցին Նոր Կեսարիա համայնքի առավել կարևոր խնդիրները և ներկայացվեցին ՏԻՄ֊ին։ Տիմ֊ն էլ իր հերթին խոստացավ հետամուտ լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև ներկայացրեց մոտ ապագայի սպասվելիք ծրագրերը, որոնք ևս ուղղված կլինեն թեթևացնելու բնակիչների հոգսերը։ Միևնույն ժամանակ հորդորեց բնակիչներին ավելի հաճախակի այցելել համայնքապետարան և ավելի ակտիվ լինել խնդիրների բացահայտման և բարձրաձայնման ուղղությամբ։


Համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարմանը

0