ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երիտասարդական ակումբ

05:17, օգոստոսի 04, 2021

Ծրագրի անվանումը՝ Երիտասարդական ակումբ
Իրականացնող անձինք՝ Շուշանիկ Հակոբյան, Տաթև Հակոբյան
📍 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Արագածոտն մարզ, Ներքին Սասնաշեն
Ծրագրի նպատակն էր համայնքի 12-18 տարեկան երեխաների հնարավորինս մոտեցնել տեղական ինքնակառավարմանը, ծանոթացնել համայնքային խնդիրներին և հնարավորություն տալ գեներացնել նոր մտքեր, գաղափարներ և առաջարկել՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ լուծման նորամուծական և առավել արդյունավետ տարբերակներ։
Արդյունքում.
✅ Բարձրացվել է Ներքին Սասնաշենի թվով 10 երեխաների իրազեկվածության մակարդակը ՏԻՄ կառուցվածքի, գործունեության և որպես համայնքի բնակիչ՝ իրենց իրավունքների և ներգրավման հնարավորությունների վերաբերյալ
✅ Ներքին Սասնաշենի 12-18 տարեկան թվով 28 երեխաները արդեն ծանոթ են հաղորդակցման հիմնարար դրույթներին կազմակերպված 3 դասընթացների միջոցով։
✅ Ծրագրի շրջանակում իրականացվող «Ծառատունկ» և «Շաբաթօրյակ» արշավների օրնակով մեծացել է համայնքում մաքրության պահպանության և կանաչ տարածքների ընդարձակման նկատմամբ պատասխանատվության զգացումը։


Երիտասարդական ակումբ

0