ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«ԱնտիՓանձի»․ Լոռեցի երիտասարդների ստեղծած խաղն օգնում է «փանձ չեղնել» ու քվեսթի միջոցով ծանոթանալ ՏԻՄ գործունեությանը (www.erit.am)

02:55, օգոստոսի 24, 2021

www.erit.am կայքը գրում է Մարդամեջ ՍՆՀ 2021-ի Լոռու թիմի կողմից ներկայացված ու հաղթած ԱնտիՓանձի խաղի մասին։

 

 

Եթե Լոռվա մարզի Կուրթան գյուղի անտառում արշավի ժամանակ հանդիպեք QR կոդով ցուցանակ, մի զարմացեք, սկանավորեք այն․ դուք սկսում եք խաղալ «ԱնտիՓանձի»։

 

«ԱնտիՓանձի»–ն լոռեցի երիտասարդների կողմից «Մարդամեջ–2021» սոցիալական նորարարության հավաքին ներկայացված ծրագիրն է։ Դրա նպատակն է ստեղծել խաղը, որը կօգնի բարձրացնել իրազեկվածության մակարդակը ՏԻՄ գործունեության վերաբերյալ, այսպիսով երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել ու նրանց ևս մասնակից դարձնել համայնքային խնդիրների լուծմանն ու առհասարակ՝ համայնքանպաստ գործունեությանը։

  

«ՏԻՄ գործունեության վերաբերյալ տեղացի երիտասարդների մոտ ինֆորմացիայի բաց կա։ Սա պատճաներից մեկն է՝ ինչու իրենք այնքան էլ հետաքրքրված չեն համայնքանին խնդիրներով, առավել ևս՝ դրանց լուծմանը մասնակցելով։  ՏԻՄ գործունեությանը որոշեցինք ծանոթացնել հենց խաղի միջոցով, որովհետև մտածում էինք՝ սա սովորական դասընթացի անցկացումից առավել հետաքրքիր ու տպավորիչ կլինի», – Erit.am–ին պատմեց «ԱնտիՓանձի»–ի համահեղինակ Նարե Կոստանդյանը։



Խաղը սկսվում է այսպես․ Կուրթան գյուղի անտառում տեղադրված է QR կոդով վահանակ, որի սկանավորումից հետո տեղի է ունենում մասնակցի գրանցումը․

«Սա պետք է, որ հետո կարողանանք մասնակցի հետ կապ պահել։ Ինչպես նաև, ունենք մրցաշարային աղյուսակ, որում նշվելու են լավագույն 10 խաղացողները, իսկ առաջին տեղում հայտնվածը կպարգևատրվի սիմվոլիկ նվերով», – խաղի մանրասմաները ներկայացրեց «ԱնտիՓանձի»–ի համահեղինակ Հայկ Զաքարյանը՝ շարունակելով։



«Գրանցումից հետո մասնակցի մոտ միանում է ՏԻՄ գործունեության ու կառուցվածքի մասին պատմող տեղեկատվական տեսանյութ։ Այն դիտելուց հետո բացվում է նոր էջ, որում պետք է պատասխանել ստացած ինֆորմացիայի վերաբերյալ հարցի։ Եթե պատասխանը ճիշտ է, դուք ստանում եք միավոր։ Հարցին պատասխանելուց հետո բացվում է քարտեզ, որը ցույց է տալիս՝ ինչպես անտառում գտնել խաղի հաջորդ «կանգառը»։ Ընդհանուր առմամբ, խաղը կազմված է 10 հարցից»։

Հայկի խոսքով՝ գաղափարից հետո արդեն հստակ պատկերացրել են՝ ինչ տեսք ու ֆունկցիոնալություն պետք է ունենա խաղը։ Մնում էր գտնել ծրագրավորող, որը գաղափարը կայք կդարձնի։ Համագործակցությունը ստացվեց ու թիմի երիտասարդները գոհ են ստացված արդյունքից։

«Խաղը դեռևս միայն մենք ենք փորձարկել։ Բացումը կատարել ենք հատուկ ընտրված մասնակիցների հետ, բաժանվել ենք թիմերի, անցել ենք քվեսթը։ Հաջորդ օրը նույն մասնակիցների հետ անցկացրել ենք դասընթաց», – պատմեց Հայկ Զաքարյանը։

Նարե Կոստանդյանը նշեց՝ խաղի ազդեցությունը նկատալի է մասնակիցների վրա։

«Սկզբում այս երիտասարդների հետ զրուցում էինք, նկատում էի՝ վատատեսական տրամադրություններ ունեն, ոգևորված ու հետաքրքրված չեն համայնքային կյանքով։ Խաղին ու դասընթացին մասնակցելուց հետո որոշակի փոփոխություններ նկատեցինք։ Արդեն իրենք էին հարցնում՝ ինչպես կարող են սեփական ծրագրերն իրականացնել, մասնակցել ավագանու գործունեությանը։ Կարծում եմ՝ նման ծրագրերը երիտասարդների համար կարևոր են, որովհետև շատերի մոտ լճացած վիճակ է, հատկապես՝ մարզի գյուղական բնակավայրերում։ Վանաձորում էլի ինչ–որ շարժ կա, բայց գյուղերում երիտասարդները որևէ հետաքրքիր զբաղվածություն չունեն», – ասաց Նարե Կոստանդյանը։  


Լոռեցի երիտասարդները բացահայտեցին նաև խաղի անվան՝ «ԱնծիՓանձի»–ի պատմությունը։

«Թիմով քննարկում էին՝ ինչ անուն ընտրել։ Ընդհանուր զրույցը մեր ունեցած խնդիրների մասին ստացվեց ու մեկն ասաց՝ «պետք է, որ էս ժողովուրդը փանձ չեղնի էլի»։ «Փանձ»–ը լոռվա բարբառով նշանակում է անուշադիր, ցրված, անհավես։ Այդպես էլ որոշեցինք «փանձ չեղնելու» իմաստը ներդնել ու անվանել «անծի(հակա)–փանձի»», – պատմեց Հայկ Զաքարյանը։

Նշենք, որ խաղի ցուցանակները շարունակում են փակցված մնալ Կուրթան գյուղին հարակից անտառում ու հասանելի են բոլորին։ Յուրքանչյուրը կարող է փորձարկել խաղը։

Ծրագիրը ֆինանսավորվել է «Մարդամեջ 2021» ծրագրի շրջանակներում՝ USAID–ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից, iրականցվել է Վանաձորի Ինֆոտան աջակցությամբ։


Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դիանա Հակոբյանի

 

«ԱնտիՓանձի»․ Լոռեցի երիտասարդների ստեղծած խաղն օգնում է «փանձ չեղնել» ու քվեսթի միջոցով ծանոթանալ ՏԻՄ գործունեությանը (www.erit.am)

8



Anonymous

I am in fact pleased to read this wweb site posts which includes lots of useful facts, thanks for providing these information. 카지노사이트

03:38, սեպտեմբերի 20, 2021


Anonymous

I visited various blogs but the audio quakity for audio songs present at thus web page is actually marvelous. green velvet la la land acapella zippy cfg_onetap Free photo contact shee template Artec 1236 Ussb Driver Mac Os X ge xl44 gas range troubleshooting Antares Auto-Tune 8.1.1 (Full Crack) mango women' s size guide (kit.co) registry first aid platinum 9 1 0 2157 x86 x64 portable oold harlequin romance books free download windows 10 windows edge download

12:57, սեպտեմբերի 20, 2021


Anonymous

Great information. Lucky me I found yoiur site by chance (stumbleupon). I have bookmarked it for later! 검증업체

04:32, սեպտեմբերի 18, 2021


Anonymous

Thank you a lot for sharing this with aall folks you actually understand what you're speaking approximately! Bookmarked. Please additionally discuss with my website =). We cann have a link trade contract among us 안전사설토토사이트

12:44, սեպտեմբերի 18, 2021


Anonymous

I am truly thankful to the holder off this wweb siye who has shared this fantastic artiicle at at this place. 사설 먹튀검증

06:32, սեպտեմբերի 18, 2021


Anonymous

This web site truly has all of the information I wwanted concerning this subject and didn't know who to ask. 검증업체

05:13, սեպտեմբերի 18, 2021


Anonymous

I every time used to study piece of writing in news papers but now as I aam a user of net soo from now I am using net for articles, thanks to web. 바카라사이트

04:31, սեպտեմբերի 18, 2021


Anonymous

What's up, yes this post is truly good and I have learned lot of things from it on the topic of blogging. thanks. 카지노사이트

11:36, սեպտեմբերի 17, 2021


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան