Օգոստոսի 23֊ին, տեղի ունեցավ «ԵՍ ԵՄ ՏԻՄը» ծրագրի վերջին հանդիպումը, որն իրականացվում էր Սպիտակի տարածաշրջանում ՏԺԴ շրջանավարտ Էդգար Քոչարյանի կողմից։
Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Էդգար Քոչարյանը ամփոփեց ծրագիրը, ներկայացրեց այն արդյունքները, որոնց հասել է ծրագիրը։
Հանդիպման մյուս մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները, ծրագրի ազդեցությունը և առաջիկա քայլերը։
Ներկա էր նաև Սպիտակ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Սահակյանը, ով ողջունեց մեր մասնակիցներին և հանձնեց Սպիտակի համայնքապետարանում անցած պրակտիկայի հավաստագրերը։
Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, խոսեցինք ՏԻՄից, համայնքային խնդիրներից և դրանց լուծման մեր տեսլականից։
Առաջիկայում զեկույցի տեսքով կհրապարակվի ծրագրի հետազոտությունը։