Քո ուղին Գլաձորում ծրագրի նպատակն էր՝ Գլաձոր համայնքում/Գլաձոր, Գետափ և Վերնաշեն/ բացահայտել 17 – 25 տաերկան երիտասարդների ներուժը, բարձրացնել նրանց իրավագիտակցության մակարդակը՝ զարգացնելով հմտությունները և կարողությունները՝ ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ և նրանց ներգրավել համայնքի որոշումների կայացման գործընթացում։
Իրականացնող թիմի՝ Արտյոմ Գրիգորյանի, Աշխեն Սեդրակյան և Սոնա Վարդանյանի ակտիվ կազմակերպչական քայլերով, ծրագրին մասնակից դարձան 40 երիտասարդներ, ովքեր մասնակցեցին երկօրյա դասընթացներին։
Դասընթացների ժամանակ երիտասարդները հանդիպել են ավագանու անդամների հետ, ներկայացրել են իրենց տեսլականը համայնքի զարգացման մասին, կիսվել են իրենց պատկերացումներով և նպատակային փոփոխություններ կատարելու միտումով մոտ ապագայում ավագանի առաջնորդվելու դեպքում։
Այժմ Գլաձորի մշակույթի տանը կա սենյակ, որտեղ ներկա պահին դպրոցի շրջանակներում իրականացվում է բատիկայի ծրագիր: Ըստ համայնքապետարանի հետ ձեռք բերված համագործակցության սենյակը կարող է դառնալ ՏԺԴ-ականների համար աշխատասենյակ հետագա ծրագրեր իրականացնելու համար: