«Համայնքի ապագան մեր ձեռքերում» Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքում իրականացրած դրամաշնորհային ծրագրի նպատակն էր՝ 15 ակտիվ երիտասարդների երկօրյա սեմինար դասընթացների և շաբաթօրյակի միջոցով վերապատրաստելով՝ կապ ստեղծել ՏԻՄ-ի և երիտասարդների միջև:
Արդյունքում մասնակիցները սեմինար դասընթացին ձեռք բերեցին գիտելիքներ ՏԻՄ-ի գործունեության վերաբերյալ: Մասնակիցները այցելել են համայնքապետարան, ծանոթացել են աշխատանքին և ներկա են գտնվել ավագանու նիստի, որը նաև շարունակական բնույթ կունենա: