ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տիմ թափանցիկություն և հանրային մասնակցություն

09:56, սեպտեմբերի 14, 2021

«Տիմ թափանցիկություն և հանրային մասնակցություն» ծրագրի արդյունքում Արմավիրի մարզի համայնքներից մոտ 15 երիտասարդ հնարավորություն ունեցան ծանոթանալու ՏԻՄ կառուցվածքին, գործունեությանը, վերջիններիս հետ համագործակցելու և վերահսկելու հնարավոր մեխանիզմների հետ։
Ծրագրի շրջանակում անցկացվեց 4 դասընթաց՝ առաջին երեքը՝ ՏԻՄ, և մեկ դասընթաց սոցիոլոգիայի, հետազոտոտությունների և հարցումների իրականացման թեմայով։
Դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքի կիրառմամբ մասնակիցները սոցիոլոգի հետ համատեղ իրականացրեցին հետազոտություն, որի ընթացքում վեր հանեցին և ծանոթացան համայնքի բնակիչների մասնակցությանը խոչնդոտող գործոններին, վերջիններիս հետաքրքրվածությանը, պատկերացումներին մասնակցային ժողովրդավարության մասին, և ժողովրդավարական պրոցեսներին մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններին։ Վերլուծության ամբողջական տարբերակը կցված է։
Ծրագիրը հնարավորություն տվեց երիտասարդներին կապ ստեղծել միմյանց հետ, կազմել հետագա համագործակցության պլաններ նաև տեղական ժողովրդավարության շրջանակում։


Տիմ թափանցիկություն և հանրային մասնակցություն

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան