Իրականացնող անձինք՝ Անի Փարսադանյան, Լիա Աբելյան, Լուսինե Գևորգյան և Սիրարփի Արզանյան
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք
«Իրազեկ Քաղաքացի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում կազմակերպել են դասընթաց, որի ժամանակ մասնակիցները ուսումնասիրեցին՝ «Համայնքի բյուջե, հանրային բնույթի ծառայություններ», և «Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» թեմաները։
Ծրագրի ավարտին մասնակիցները եղան Քաջարանի համայնքապետարանում, ծանոթացան կառուցվածքին ու աշխատակազմին, իրենց գործունեությանը, ստացան հուզող հարցերի պատասխանները:
Հույս ունենք, որ ծրագրի ավարտը նոր խթան կհանդիսանա մասնակիցների՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցության և համայնքի շարունակական զարգացման հարցում։