#Տեղ համայնքում իրականացվել է «Ես մասնակցում եմ իմ համայնքի կառավարմանը» նախագիծը, որը միտված էր այլընտրանքային հանրային քննարկումների ձևաչափ ներդնել համայնքում։
Այս ծրագրի շրջանակում համայնքի բնակավայրերի երիտասարդների և ավագանու անդամների համար կազմակերպվել են դասընթացներ, որից հետո երիտասարդները իրենց բնակավայրերում իրականացրել են հարցումներ։ Հարցումների արդյունքում վեր հանված համայնքային խնդիրները ներկայացվել են հանրային քննարկման ժամանակ, որին իրենց մասնակցությունն են ունեցել համայնքի ղեկավարը, ավագանիները, աշխատակազմը, համայնքաբնակներ։
Արդյունքում մեծացել է Տեղի բնակիչների մասնակցությունը ՏԻՄ-ի կառավարմանը: Համայնքային իշխանությունը նոր հմտություններ ձեռք բերեց այլընտրանքային ձևաչափեր կիրառելու բնակչության մասնակցայնությունն ապահովելու համար։
Բարձրացել է երիտասարդների դերը համայնքում հանրային երկխոսություն ապահովելու գործում:
Ծրագրի արդյունքում արդեն մեկնարկել է Վաղատուր բնակավայրում խնձորի այգու հիմնման և խաղահրապարակի կառուցման աշխատանքները։