Շարունակելով ձեզ ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի հաշվետվությունները և երիտասարդների կատարած աշխատանքը, ստորև կպատմենք «Լրագրողները համայնքի լուսացույցներ» ծրագրի արդյունքները։
#Մեղրի համայնքում ՏԺԴականեր՝ Արսեն Մկրտչյանի և Անուշ Մուրադյանի ծրագիրը, նպատակ ուներ բարձրացնել մեղրեցիների խնդիրները, լինելով 400 կմ հեռու մայրաքաղաքից, երիտասարդները հիմնեցին մեդիա դպրոց, որը նպաստելու է համայնքային հիմնախնդիրների վերհանման, լուսաբանման և դրանց լուծման ուղղված քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Արդյունքում Մեղրի խոշորացված համայնքի երկու քաղաքային՝ Մեղրի, Ագարակ և վեց՝ Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Լեհվազ, Վարդանիձոր բնակավայրերից 15 երիտասարդներ սովորեցին մեդիա գործիքները, պատրաստեցին համայնքում առկա խնդիրների մասին տեսանյութեր, որը կգտնեք մեկնաբանության դաշտում և մեկ տեղեկատվական տեսահոլովակ համայնքապետարանի մասին։