«Թափանցիկ բյուջե» ծրագրի շրջանակում 30 երիտասարդ ձեռք է բերել հմտություններ՝ համայնքային բյուջեի և դրա վերահսկման մեխանիզմների մասին։ Ուսումնասիրվել է Կապան համայնքի 2020 թվականի բյուջեն, որի հիման վրա կազմակերպվել է քննարկում՝ բնակիչների, ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։
Ձեռք բերված հանրային վերահսկողության հմտությունները, երիտասարդները շարունակում են պարբերաբար հետազոտել համայնքային իշխանության կողմից մատուցվող ծառայությունները, հետամուտ լինել, թե ինչպես է ծախսվում համայնքի բյուջեն։
Ծրագիրը իրականացրել են Անի Սարգսյանը, Սպարտակ Դավթյանը, Մերի Ներսիսյանը և Սվետլաննա Գրիգորյանը։