ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Շատ շուտով հետաքրքիր նորություններ կլինեն

09:52, նոյեմբերի 03, 2021

Նախորդ գրառմամբ տեղեկացրեցինք, որ ՏԺԴ շրջանավարտների ֆորումի ժամանակ տեղի ունեցավ նաև ՏԺԴ մարզային խորհուրդների վերջնական ձևավորումը, որի շրջանակներում ընտրվեցին խորհուրդների նախագահները, ինչպես նաև համատեղ քննարկվեցին խորհուրդների օրինակելի կանոնակարգի հիմնական դրույթները։
ՏԺԴ կրթական հիմնադրամի մարզային խորհուրդների ձևավորումը միտված է մարզերում ՏԺԴ գործունեության կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ընթացիկ ծրագրերի իրագործելիությանը։
Ընտրությանը առցանց եղանակով մասնակցած 317 շրջանավարտների քվեներով
ինքնաառաջադրված 171 թեկնածուներից (միջինում յուրաքանչյուր մարզից 17 թեկնածու) ձևավորվեցին յուրաքանչյուր մարզի 5-ական անդամներից բաղկացած մարզային խորհուրդներ։
Մարզային խորհրդի նախագահները ընտրվեցին մարզային խորհուրդների կազմից՝ խորհրդի անդամների քվեարկությամբ։
Եվ այսպես, ճանաչեք մեր մարզային խորհուրդների անդամներին։ 🥰
Իսկ մենք շարունակում ենք հաստատուն քայլերով շարժվել առաջ) Շատ շուտով հետաքրքիր նորություններ կլինեն)

Շատ շուտով հետաքրքիր նորություններ կլինեն

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան