ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կայացավ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2020թ.)։ Գիրք 13» գրքի շնորհանդեսը

06:10, նոյեմբերի 03, 2021

2021 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2020թ.)» գրքի շնորհանդեսը։ Ձևավորված մասնագիտական ավանդույթի համաձայն՝ Համայնքների ֆինանսիստների միավորումը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից ի վեր, իրականացնում է մոնիթորինգ համակարգի ընթացիկ վիճակի նկատմամբ և պատրաստում տարեկան զեկույցներ դրա վերաբերյալ: Սկսած 2004 թվականից` ՀՖՄ-ն այդ ուղղությամբ հրատարակել է արդեն իսկ 12 գիրք, որոնցում տեղ են գտել մեկ կամ մի քանի տարիների զեկույցներ՝ ներառելով ՏԻ համակարգի տարեկան վերլուծությունները, գնահատականները, դրանց հիման վրա արված համապատասխան եզրակացությունները և առաջարկությունները: Ներկայացված գիրքը թվով 13-րդն է իր շարքում։

 

Գրքի շնորհանդեսի ձևաչափը հիբրիդային էր, որն անցկացվում էր և առկա, և առցանց եղանակով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, գործընկեր քաղաքացիական հասարակության և միջազգային դոնոր կազմակերպություններից, հայաստանյան ԲՈՒՀ-երից և այլն։

 

Տարեկան այս զեկույցը պատրաստվել է ՀՖՄ փորձագիտական խմբի անդամների կողմից՝ Նարինե Ալեքսանյան, Դավիթ Մարգարյան, Քնարիկ Այվազովա, Լևոն Թումանյան, Աննա Ղորուխչյան և Կարեն Հովհաննեսյան՝ փորձագիտական խմբի ղեկավար Վահրամ Շահբազյանի ընդհանուր խմբագրությամբ։

 

Հետազոտությունը, ինչպես և նախորդ տարիներին, իրականացվել է ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից մշակված և պարբերաբար լրամշակված մեթոդաբանության հիման վրա և ընդգրկում է տեղական ինքնակառավարման բնագավառի 7 հիմնական ուղղություններ, որոնք ներկայացված են առանձին գլուխներում։

 

 

Զեկույցը նվիրված է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում 2020թ. ընթացքում իրականացված բարեփոխումների հետազոտմանը և լուսաբանմանը՝ վերհանելով համակարգի ներկա պահին առկա հիմնական խնդիրները և միտումները, հանգելով որոշակի եզրակացությունների և ներկայացնելով այդ խնդիրների լուծմանն ու բարեփոխումների շարունակմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:

 

Փորձագիտական խմբի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա և հիմք ընդունելով համակարգին տարեկան կտրվածքով թվային գնահատական տալու նպատակով մշակված ու ներդրված մեթոդաբանությունը՝ ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքս (ՏԻՏԻ)՝ համաթվի տեսքով, նաև 2020-ի համար, որը հիմնվում է ՏԻ համակարգում ընտրված 5 բնագավառների (ուղղությունների), 20 գործառույթների և 52 ցուցիչների գնահատման վրա։ Դրա արդյունքում հետազոտվել են նաև ՀՀ ՏԻ համակարգի զարգացումները վերջին 3 տարիների ընթացքում և համեմատություններ կատարվել 2018-2020թթ. տրված գնահատականների միջև։

 

«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2020թ.)։ Գիրք 13»-ի, ինչպես նաև «ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքս (2020թ)։ Գիրք 5»-ի թվային տարբերակները (հայերեն և անգլերեն) կարող եք գտնել ինչպես ՀՖՄ կայքի գրադարանում, այնպես էլ ստորև։

Կայացավ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2020թ.)։ Գիրք 13» գրքի շնորհանդեսը

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան