ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Արմավիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

09:45, նոյեմբերի 11, 2021

Արմավիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ։
✅Այն հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ:
✅Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
✅2015 թ. ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 51 գրասենյակ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի,Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ապարան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ,Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր, Քաջարան, Եղվարդ, Տաշիր, Վարդենիս, Ակունք, Բյուրեղավան,Ճամբարակ, Ալագյազ, Ծաղկահովիտ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Մարմաշեն, Շողակաթ, Այրում, Գյուլագարակ,Գեղամասար, Մեղրաձոր, Գավառ, Մխչյան, Սպիտակ և Արմավիր համայնքներում։
📎Քաղաքացիների սպասարկման գրասենյակը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
📎Գրասենյակում ներդրված է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապետրաստման կենտրոնի» կողմից մշակված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», որն ապահովում է համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարումը, բնակիչներին մատուցում է վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, թույլ է տալիս հետևել դիմումների և գրությունների ընթացքին:


Արմավիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

0