ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մեկնարկել է անհատական փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը

04:45, նոյեմբերի 15, 2021

Հարգելի՛ ՏԺԴ շրջանավարտներ🗣,
Ինչպես տեղեկացրել էինք նոյեմբերի 1️⃣2️⃣-ին՝ մեկնարկել է Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտների համար նախատեսված անհատական փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը, որտեղ ինքնուրույն առցանց ուսուցումն անցած շրջանավարտները հնարավորություն ունեն իրականացնելու անհատական փոքր դրամաշնորհային ծրագրեր։
⁉Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու, շահագրգիռ մասնակիցների կողմից տրված հարցերին պատասխանելու և պարզաբանումներ ներկայացնելու նպատակով ս/թ-ի նոյեմբերի 16-ին, ժամը 14։30-ին տեղի կունենա առցանց հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն մրցութային պահանջներին վերաբերող մի շարք բովանդակային և տեխնիկական հարցեր։
❓Մինչ հանդիպումը կարող եք ծանոթանալ մրցույթին դիմելու պայմաններին և թեմատիկ ուղղություններին՝ նախապատրաստելով հնարավոր հարցերի շրջանակը։ (մրցույթի հայտարարությունը՝ https://cfoa.am/activity/news/618e70c48f3c1457b9ac31f3... )
🚀Եթե շահագրգռված եք մասնակցելու հանդիպմանը, ապա գրեք մեզ, և մենք ձեզ կուղարկենք հանդիպման հղումը։
Եվս մեկ անգամ շեշտենք, որ դրամաշնորհները նախատեսված են ՏԺԴ այն շրջանավարտների համար, որոնք ինքնուրույն են անցել ՏԺԴ առցանց ուսուցումը՝ չմասնակցելով որևէ մարզային դասընթացի։

Մեկնարկել է անհատական փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը

0