Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է
02:03, նոյեմբերի 30, 2021
«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամը (ՏԺԴ) իր շրջանավարտների համար նախատեսված փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը հայտարարում է բացված։
Անցած 2.5 տարվա ընթացքում ՏԺԴ մարզային դասընթացների շրջանավարտները արդեն իսկ իրականացրել են ավելի քան ծրագրեր։ Սակայն դպրոցը ունի նաև շրջանավարտներ, որոնք ինքնուրույն են անցել ՏԺԴ առցանց ուսուցումը և հանձնելով թեստերը՝ ստացել են դպրոցի վկայական։
Մենք հավասարապես կարևորում ենք մեր բոլոր շրջանավարտների մասնակցությունը դպրոցի գործունեությանը՝ անկախ ուսումնառության ձևաչափից։ Ուստի և, հայտարարվող մրցույթի շահառուները հենց այս շրջանավարտներն են։
Դրամաշնորհային ծրագրերի հայտերը պետք է կրեն գերազանցապես հետազոտական բնույթ և ուղղված լինեն ստորև նկարագրված ուղղություններով ուսումնասիրություններին։
Մրցույթին դիմելու պայմանները՝
Հայտարարված հրավերին կարող են դիմել ԲԱՑԱՌԱՊԵՍ դպրոցի շրջանավարտները, որոնք
հաջողությամբ ավարտել են ՏԺԴ առցանց ուսուցումը և ստացել են վկայական` չմասնակցելով մարզային՝ առցանց կամ առկա ձևաչափերով անցկացված որևէ դասընթացի։
Ներկայացվող հետազոտական ծրագրային հայտերը պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին.
տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) ընտրություններ,
մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն,
բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
համայնքում սոցիալական համերաշխություն, մշակութային բազմազանություն և համագործակցություն` ներառելով համայնքում ժամանակավորապես բնակվող կամ մշտապես բնակության տեղափոխված անձանց
համայնքային ծառայությունների հասանելիություն և մատչելիություն բոլոր բնակիչների, այդ թվում խոցելի խմբերի համար,
ՏԻՄ-երի գործունեությունը և կարևորությունը համավարակի պայմաններում։
Հայտերը կարող են ներկայացվել անհատական ձևաչափով՝ առավելագույնը 120.000 դրամ համախառն բյուջեով (ներառյալ հարկերը)։
ՏԺԴ թիմի հետ ծրագրային առաջարկի և դրանում ներառված գործողությունների քննարկման արդյունքում հնարավոր է բյուջեի որոշակի փոփոխություն։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է։
Ներկայացված ծրագրերի առաջարկները կդիտարկվեն ընտրող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման և վերջնականացման նպատակով:
Մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը կկազմակերպվի առցանց հանդիպում, որի ընթացքում շահագրգիռ ՏԺԴ շրջանավարտները կստանան պարզաբանումներ և պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։ Հանդիպման մասին պաշտոնապես կտեղեկացվի։
Հայտերը կարող եք ներկայացնել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (Subject, Тема և այլն) նշելով «Small Grants for SLD Alumni»։
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 531397 հեռախոսահամարով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 30-ն է