Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում անցկացվող մարզային ծրագրերի մոնիթորինգի իրականացման համար ՏԺԴ-ն հայտարարում է մոնիթորինգի մասնագետների կանչ։
Դիմողները պետք է՝
Լինեն ՏԺԴ շրջանավարտներ,
Ապրեն այն մարզում կամ հարևանությամբ, որի համար դիմում են,
Տվյալ պահին ընդգրկված չեն ՏԺԴ կողմից իրականացվող որևէ դրամաշնորհային ծրագրում։
Աշխատանքային պարտականություններն են՝
Ընտրված մարզերում ծրագրային միջոցառումների ժամանակացույցի կազմում,
Այցելություն կազմակերպվող միջոցառումներին,
ՀՖՄ/ՏԺԴ-ի կողմից անցկացվող քննարկումներին մասնակցություն,
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կատարած գործողությունների վերաբերյալ միջանկյալ և վերջնական հաշվետվությունների ներկայացում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ. դեկտեմբերի 12-ն է։
Դիմողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) local.dem.school@gmail.com էլ․ փոստի հասցեին՝ վերնագիր (subject) դաշտում նշելով «SLD Monitoring expert»։