Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում իրականացվող ազգային ջատագովության ծրագրի «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության թիմը դեկտեմբերի 26-ին Ալավերդի համայնքում անցկացրեց քննարկում ՝
ՏԻ-անը բնակիչների մասնակցություն,
ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն, հրապարակայնություն և հաշվետվողականություն,
Լիազորությունների ընդլայնում։
Քննարկմանը մասնակցում էին Ալավերդի, Թումանյան, Օձուն բազմաբնակավայր համայնքների ակտիվ երիտասարդներ, ՏԻՄ-ի ներկայացուցիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ:
Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև հանդես եկան լուծման առաջարկներով:
Լոռու մարզում ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն։