Դեկտեմբերի 21-ին Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում իրականացվող տարածքային ջատագովության ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում իրականացրեց հանդիպում-քննարկում։
Հանդիպման թեմաներն էին՝
Համայնքային (այդ թվում՝ բնակավայրային) խնդիրների բացահայտում, դրանց առաջնահերթությունների սահմանում և ջատագովում՝ համայնքի զարգացման ծրագրերում և բյուջեում ներառելու նպատակով,
Համայնքի զարգացման ծրագրերի, բյուջեի, սուբվենցիոն և այլ ծրագրերի իրականացման (կատարման) նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունների ու գործիքակազմի ընդլայնում, հանրայնացում և ջատագովում,
Համայնքների պաշտոնական համացանցային կայքերի մոնիթորինգ և գնահատում՝ պարզելով կառուցվածքային և բովանդակային առումով կայքերի համապատասխանությունը օրենսդրական պահանջներին։ Համայնքների բնակիչների բավարարվածության մակարդակի բացահայտում՝ կայքերի բովանդակության, հասցեականության և մատչելիության տեսանկյուններից, դրանց լավարկմանն ուղղված առաջարկությունների մշակում և ջատագովում ՏԻՄ-երում։
Հանդիպմանը մասնակցում էին Դիլիջանից և Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք բնակավայրերից ներկայացուցիչներ։
Տավուշի մարզում Սույն ծրագիրը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գործընկերությամբ։