Մարտունի խոշորացված համայնքում տեղի ունեցավ քննարկում
10:35, հունվարի 19, 2022
Հունվարի 8-ին Մարտունի խոշորացված համայնքում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում «Գեղարեգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝
ՏԻՄ-երի նախընտրական խոստումների և համայնքի զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող(ած) ոլորտային ծրագրերի համապատասխանության և հաշվետվողականության մոնիթորինգ և գնահատում,
Համայնքային (այդ թվում՝ բնակավայրային) խնդիրների բացահայտում, դրանց առաջնահերթությունների սահմանում և ջատագովում՝ համայնքի զարգացման ծրագրերում և բյուջեում ներառելու նպատակով։
Համայնքային (հանրային բնույթի) ծառայությունների մոնիթորինգ և գնահատում՝ ուսումնասիրելով որևէ ծառայության համապատասխանությունը օրենքով սահմանված նորմերին/ստանդարտներին։
Գեղարքունիքի մարզում տարածքային ջատագովության ծրագիրն իրականացնում է «Գեղարեգ» ՀԿ-ն։
Մարտունի խոշորացված համայնքում տեղի ունեցավ քննարկում