ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Խոյ խոշորացված համայնքում տեղի ունեցավ քննարկում

10:38, հունվարի 19, 2022

Հունվարի 16-ին Խոյ խոշորացված համայնքում տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանակներում ՄԻՏՔ ՀԿ-ի կողմից կազմակերպված քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝
🔹Համայնքային (այդ թվում՝ բնակավայրային) խնդիրների բացահայտում,
🔸Աղբահանության և նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցման հասանելիության և որակի վերաբերյալ բնակիչների կարծիքը, ծառայությունների արդիականացմանն ու կառավարման բարելավմանն ուղղված առաջարկություններ,
🔹 Բնակիչների բավարարվածության մակարդակը համայնքային կայքի բովանդակության, հասցեականության և մատչելիության տեսանկյուններից, դրանց լավարկմանն ուղղված առաջարկություններ,
🔸 Լիազորությունների ապակենտրոնացման համատեքստում ՏԻՄ-ին անհրաժեշտ նոր լիազորություններ։
❗Արմավիրի մարզում տարածքային ջատագովության ծրագիրն իրականացնում է «ՄԻՏՔ» ՀԿ-ն։


Խոյ խոշորացված համայնքում տեղի ունեցավ քննարկում

0