ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԺԴ-ն սրտեր է միավորում

05:16, փետրվարի 16, 2022

ԱՄՆ ՄԶԳ-ն սրտեր է միացնում ❤❤
Արդեն 4 ամիս է ինչ Նաիրին և Աննան ամուսնացած են։ Նրանց սիրո պատմությունը սկսել է 2019-ին՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Տեղական ժողովրդավարության դպրոցում։
Աննա Ղորուխչյանը դասընթացավար էր, իսկ Նաիրի Հովհաննիսյանը հաճախում էր դպրոց՝ զարգացնելու համայնքային կառավարման իր գիտելիքները։ Դասընթացավարի և ուսանողի միջև հարաբերությունը շուտով վերածվում է ընկերության, հետո ավելի մեծ ու ուժեղ զգացմունքի՝ սիրո։
Երիտասարդ զույգը հավատում է, որ «Սերը կյանքի համեմունքն է, որը բոլորիս դարձնում է ավելի բարի ու հանդուրժող, իսկ շրջապատող աշխարհն՝ առավել գեղեցիկ»։
Ընդհանրապես, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ծրագրերում բազմաթիվ ընտանիքներ են ձևավորվել։ Մինչ մտքերը զբաղված են լինում աշխատանքային պարտականություններով, սրտերը միանում են 🙂
«Տեղական ժողովրդավարության դպրոցը վճռորոշ դեր է ունեցել մեր ընտանիքի կազմավորման գործում»,- ասում է Աննան։
Վալենտինի օրվա առիթով Աննան և Նաիրին ցանկանում են, որպեսզի բոլորը կարողանան սիրել և շրջապատված լինեն սիրով։
«Սիրո տոնը պետք է նշել ոչ միայն այսօր, այլև ամեն օր։ Սերը երբեք շատ չի լինում», - վստահեցնում են երիտասարդ սիրահարները։
Շնորհավո՛ր Վալենտինի օրը

ՏԺԴ-ն սրտեր է միավորում

0