ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց

10:51, փետրվարի 18, 2022

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի և «Տեղական ժողովրդավարության դպրոցի» հետ համատեղ մշակել և իրականացնելու է «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» մասնագիտական զարգացման եռամսյա ծրագիրը, որը նախատեսված է համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, ավագանու անդամների և համայնքապետարանների բարձր օղակի ղեկավարների համար:
Ծրագիրը մեկնարկելու է 2022 թ. մարտի 11-ին և ներառելու է Մատենայի և Սկոլկովոյի փորձագետների մասնակցությամբ ինտենսիվ դասընթացների երեք մոդուլ Դիլիջանում, Երևանում և Մոսկվայում, համայնքի կարիքներից բխող նախագծի մշակման աշխատանք, անհատական քոուչինգ, ռազմավարական սեսիաներ և վարպետության դասընթացներ: Ամբողջությամբ ապահովված է հայերեն սինխրոն թարգմանությունը: Ծրագրին մասնակցությունը նպաստելու է առաջնորդման հմտությունների զարգացմանը, արտաքին և ներքին հաղորդակցման կառավարման բարելավմանը, կառավարման ժամանակակից մեթոդների, ռազմավարական մոտեցման ներդրմանը և այլ կարողությունների զարգացմանը:
❗️Հաշվի առնելով մասնակիցների աշխատանքային զբաղվածությունը՝ դասընթացները հիմնականում կկազմակերպվեն ոչ աշխատանքային օրերին:
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան ավարտական հավաստագիր «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցից և որակավորման բարձրացման ՌԴ պետական նմուշի հավաստագիր Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի կողմից, որը Եվրոպայի լավագույն 50 հաստատությունների շարքում է:
Ծրագրին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացն ավարտվելու է 📆մարտի 1-ին:
💵Մասնակցության վճարի 75%-ը ծածկվելու է «Մատենա» միջազգային դպրոցի ֆինանսավորման միջոցով, մասնակիցը կամ համայնքը պետք է վճարի ընդամենը 25%-ը:
❓Մանրամասներին ծանոթանալու համար համայնքային պաշտոնյաները կարող են անցնել հետևյալ հղումով՝ https://matena.am/.../Effectively-managing-communities-in..., ibit.ly/w90V ինչպես նաև կապ հաստատել «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ info@matena.am էլ. հասցեով կամ զանգահարել 094586868 և 095535300 հեռախոսահամարներին:

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոց

2



Anonymous

Lastly, a doubt that im irascible about. I fool made an semblance by reason of https://atexty.org

01:53, մարտի 11, 2023


Anonymous

I am again to blogging and i absolutely appreciate your essence https://sites.google.com/view/ooyna/oyun/papci-oyunu

02:06, մարտի 01, 2023