ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


"Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը" ծրագրի փակման պաշտոնական արարողությունը

09:32, մարտի 24, 2022

2️⃣0️⃣1️⃣4️⃣ թվականին Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆի(ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Journalists' Club "Asparez"ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի(CRRC-Armenia) (ՀՌԿԿ) հետ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID Armenia) ֆինանսավորվամբ մեկնարկեց «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (#ՀաՄաՏեղ) ծրագիրը։
📍Շուրջ 8 տարի տևած ծրագրի նպատակն էր բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական հասարակությունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:
Մարտի 22-ին ծրագրի փակման պաշտոնական արարողության առաջին մասն էր, որն անցկացվեց հիբրիդային եղանակով։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում #ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ․ Թրեյսին, ՀՀ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը, , ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՀաՄաՏեղ կոնսորցիումի անդամներ, ՀՀ 10 մարզերում գործող ինֆոտների անդամներ, ՏԺԴ մարզային խորհուրդներ, գործընկեր կազմակերպություններ։
❗Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՀաՄաՏեղ-ի անցած ճանապարհն ու տված արդյունքները։
Տեղական ժողովրդավարության դպրոցը ևս ստեղծվել է ՀաՄաՏեղ-ի կողմից։


"Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը" ծրագրի փակման պաշտոնական արարողությունը

0