ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


8 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողության պատմությունները

12:57, մարտի 25, 2022

ՀաՄաՏեղ-ի պաշտոնական փակման երկրորդ օրը՝ մարտի 2️⃣3️⃣-ին ներկայացվեցին ծրագրի շուրջ 8 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողության պատմությունները։
Միջոցառման մեկնարկը տվեց #ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց պանելային քննարկումներով՝ «ՀաՄաՏեղ թվային կառավարման եւ ուսուցման համար», «ՀաՄաՏեղ երիտասարդական մասնակցության համար», «ՀաՄաՏեղ որակյալ լրագրության համար» և «ՀաՄաՏեղ հաշվետու ՏԻՄ-երի համար»:
Միջոցառման վերջում փակման ելույթով հանդես եկան ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և #ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Եվ, ինչպես իր խոսքում նշեց Վահան Մովսիսյանը, «սա վերջը չէ, սա պարզապես սկզբի վերջն է»։


8 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողության պատմությունները

0