ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԶԾ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԵՐԻ «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ 2G» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՋԻՆ՝ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԸ

09:33, ապրիլի 19, 2023

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի «Ես կարող եմ 2G» նախագծի վերջին՝ գնահատման փուլը։ 

Հանձնաժողովի կազմում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ՝ փոխնախարար Վաչե Տերտերյանի գլխավորությամբ: 13 մասնակից, ովքեր ընտրվել էին 300-ից ավելի հայտերից, անցել էին 1 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացներ՝ խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները համակարգչային օպերատորության, բիզնեսի կառավարման, հռետորության, բանակցությունների ոլորտներում, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կողմից մշակված բիզնես գաղափարները գնահատող հանձնաժողովին։ 

Արդյունքում 9 մասնակիցների ներկայացրած բիզնես գաղափարներն արժանացան հանձնաժողովի հավանությանը՝ ստանալով ներդրումային հնարավորություն մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում՝ ՄԱԶԾ «Կայուն համայքներ» ծրագրերի կողմից 80 % համաֆինանսավորման պայմանով։ 

Իսկ չհաղթահարած մասնակիցներից երկուսին ծրագիրը ձեռնունայն չթողեց և նրանք ստացան արտադրություն հիմնելու և առաջին քայլերն անելու համար մինչև 350,000 ՀՀ դրամի սահմաններում սարքավորում։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերն իրականացվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: 

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԶԾ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԵՐԻ «ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ 2G» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՋԻՆ՝ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԸ

0