ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

09:50, դեկտեմբերի 04, 2023

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցացիայի (AMRF) պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի համայնքապետերի նախագահ Միշել Ֆուղնիեղը, Կորդոռի համայնքների միության նախագահ Բրունո Բետհենոնը, Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Հակոբյանը, Համայնքապետերի միության քարտուղարուհի Էլեն Բղեգիեն։ Պատվիրակության այցի նպատակը Գործընկերության շրջանակային համաձայնագրի քննարկումն ու համաձայնեցումն էր։ 

Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ հավելելով, որ ՀՀ համայնքերի խոշորացմամբ պայմանավորված ՀՀ համայնքների միությունը ձևավորման փուլում է, և ՀՀ ՏԿԵ նախարարությունը կանի ամեն բան համաձայնագրի լրամշակված տարբերակը կազմելու և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցացիայի (AMRF) հետ նոր համաձայնագիր կնքելու համար։ 

 Պատվիրակության անդամներն իրենց կողմից ավելացրեցրել են, որ ունեն հստակ նպատակներ ՀՀ համայքներին աջակցություն ցուցաբերելու հարցում և պատրաստակամ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գյուղական համայնքների կարիքների գնահատման հարցում։ 

Ֆրանսիայի համայնքապետերեի նախագահ Միշել Ֆուղնիեղն ավելացրել է, որ իրենք ցանկանում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ համայնքերին, և իրենց փորձը նկատի ունենալով՝ կանեն հնարավորը ՀՀ համայնքների տնտեսական զարգացմանը նպաստելու գործում։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

0