ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջին աշխատաժողովը

10:05, հունվարի 31, 2024

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջին աշխատաժողովը:
ՀՀ բոլոր 10 մարզերից տասնյակ ՔՀԿ ներկայացուցիչներ հավաքվել էին քննարկելու ՀՀ-ում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգով նախատեսված 3 առանցքային ոլորտները՝
🔹Առողջության առաջնային պահպանում,
🔸Հանրակրթական դպրոցների շենքերի պահպանություն ու շահագործում,
🔹Սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպում ու իրականացում։
Ոլորտային փորձագետների հետ միասին ՔՀԿ ներկայացուցիչները քննարկումների արդյունքում ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, վերհանեցին առաջարկություններ, որոնք ծրագրի վերջնական փուլում կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին՝ ապակենտրոնացման ոլորտային ուղղություններում քաղաքականությունների մշակմանն աջակցելու նպատակով:
🔈Ծրագրի մասնակից Անուշ Մկրտչյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները խթան են հանդիսանում, որ ՔՀԿ-ների ձայնը լսելի դառնա և որ համախմբվածության ու կարիքահեն մոտեցման արդյունքում հայեցակարգի համար իրենք կկարողանան զգալի փոփոխություններ առաջարկել:
‼«Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի նպատակն է՝ նպաստել տեղական ՔՀԿ-ների ներգրավածության բարձրացմանը ազգային մակարդակում իրականացվող ապակենտրոնացման վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացներում։

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ «Մասնակցային ապակենտրոնացում» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջին աշխատաժողովը

0