«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը մոտեցավ իր ավարտին
10:18, հունվարի 31, 2024
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը մոտեցավ իր ավարտին։ Հունվարի 29-ին Երևանում տեղի ունեղած ամփոփիչ փակման միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի մեկնարկից ի վեր գրանցած արդյունքներն ու հաջողությունները։
Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի նպատակ էր պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։ Իրականացվելով «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համատեղ ջանքերով՝ ԵՄ ֆինանսավորմաբ իրականացված այս ծրագիրն ի մի բերեց Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի երիտասարդներին՝ նրանց զինելով քննադատական մտածողության զարգացման միջոցով համալսարանական միջավայրում ինքնակազմակերպման և ուսանողական մարմինների ինքնավարության զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներով։
Այս նպատակի տարբեր կողմերին հասնելու համար ծրագրի իրականացման 36 ամիսների ընթացքում իրականացվել են տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ Ռեֆորում ճամբարը, Քննադատական մտածողության դպրոցը, Մարդամեջ սոցիալ-նորարարական ճամբարը, կազմակերպական զարգացմանն ուղղված դասընթացները և ոչ միայն։ Ծրագիրը ջատագովել է ուսանողական ինքնակառավարման վերաբերյալ դրույթների փոփոխություն Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում, ինչպես նաև նպաստել է ուսանողական ինքնակռավավող մարմինների գրանցման և գործունեության վերաբերյալ կանոնակարգերի մեթոդաբանության մշակմանը։
Միջոցառման երկրորդ հատվածում ծրագրի շահառու երիտասարդներն ու դրամաշնորհառուները կիսվեցին ծրագրի իրականացման ընթացքում գրանցած հաջողության պատմություններով ու ընդհանուր տպավորություններով։
***
Այս միջոցառումն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը մոտեցավ իր ավարտին