Համայնքի երիտասարդական զարգացման ծրագրերը պետք է մշակվեն երիտասարդների հետ` նրանց խնդիրների և հուզող հարցերի հիման վրա: Իրականացված ծրագրի գլխավոր նպատակն էր` զինել երիտասարդներին բավականաչափ գիտելիքներով և գործիքակազմով, տալ Տիմ-ի վեաբերյալ բոլոր հարցերի պատասխաններ, սովորեցնել կատարել կայքերի մշտադիտարկում, այսպիսով աջակցել երիտասարդների ներգրավվածությանը համայնքային կյանքին, իրենց հուզող խնդիրների վերհանմանը և մասնակցություն լուծման ուղիների քննարկմանը: Կազմակերպվել են դասընթացներ, թվով՝ 5 հատ, ինչպես նաև հայտարարվել է շարադրությունների մրցույթ։
Դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ունենք իրազեկ և պատրաստակամ երիտասարդներ, ովքեր ակտիվ կմասնակցեն համայնքային կյանքին և կբարձրացնեն իրենց հուզող յուրաքանչյուր խնդիր: Ծրագրի կարևորագույն արդյունքներից են նաև երիտասարդների ակտիվ շփումը և համայնքային խնդիրների շուրջ քննարկումները։