հայտարարություններ


Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ

10:06, փետրվարի 21, 2017

«Համայնքների ֆինանսիստների միավորում» (ՀՖՄ) հասարակական կազմակերպությունը, պայմանագրային հիմունքներով, փորձագիտական աշխատանքի է հրավիրում տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետի՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները ՀՀ-ում» տարեկան զեկույցներում "Տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրավական և ծրագրային գնահատումը" բաժինը պատրաստելու համար: 

Աշխատանքի նկարագրություն

Վերլուծական և հետազոտական աշխատանքների արդյունքում վերը նշված բաժնի մշակում և պատրաստում, որն իր մեջ պետք է ներառի՝

1.1 ՏԻ իրավական բարեփոխումների գնահատումը

ՏԻ սահմանադրական երաշխիքները: Սահմանադրական դրույթների օրենսդրական արտացոլումը և փաստացի կիրառումը: ՏԻ վերաբերող օրենսդրության կատարման վերլուծություն: 

 1.2 ՏԻ ծրագրային բարեփոխումների գնահատումը

   Ապակենտրոնացման և/կամ ՏԻ զարգացման ռազմավարական ծրագրի առկայությունը: ՏԻ առնչվող խնդիրների ամրագրում պետական և ռազմավարական այլ ծրագրերում, դրանց իրականացման գնահատում: 

 1.3 ՏԻ բնագավառում ՀՀ արտաքին պարտավորությունների կատարումը

Եվրախորհրդի հանդեպ ՏԻ բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարման գնահատում: Միջազգային կազմակերպությունների առջև ՏԻ վերաբերող Հայաստանի պարտավորությունների կատարման գնահատում:

 ՏԻ բնագավառում իրավական, ծրագրային բարեփոխումների և ՀՀ արտաքին պարտավորությունների կատարման համապատասխանության գնահատում:

Պահանջներ

-Բարձրագույն կրթություն, ցանկալի է իրավաբանության, տնտեսագիտության ոլորտում

-Տեղական ինքնակառավարման բնագավառի քաջատեղյակություն

-Հետազոտական և վերլուծական աշխատանքներ կատարելու կարողություն

-Փորձագիտական՝ հատկապես նման կարգի, աշխատանքների կատարման փորձ

-Հայերեն լեզվի գերազանց իմացություն

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume)՝ հայերեն լեզվով: Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. փետրվարի 27-ը ժամը 18:00 -ը:

 

Տեղեկացրու՛ ընկերներիդ այս աշխատանքի մասին

Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ https://job.am/job/13773