հայտարարություններ


«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

03:53, մարտի 28, 2017

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է

«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

թեմայով դասընթացին

Այն կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար

Նաիրա Վարդանյանը

 

Օրը՝

30-ը մարտի, 2017

Ժամը՝

12:00-15:00

Վայրը՝

ք. Գյումրի, Պ. Սևակի 4, Շիրակի պետական համալսարան, ընթերցասրահ՝ Ե1-3 լսարան

Լեզուն՝

Հայերեն

 

Դասընթացը կազմակերպվում է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի շրջանակներում: 


 

Նկարագրությունը.

 

Նկարագրությունը.

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտման ձևերը:

 

Ում համար է.

Դասընթացը նախատեսված է տվյալադարանների և դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է

 

Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.   

 Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, դասավարնդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում:

 

 Գրանցման կարգը.

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել  հայտը մինչև մարտի 27-ը:

Ընտրության արդյունքների մասին կտեղեկանաք էլեկտրոնային փոստով մարտի 28-ին:

Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ՀԱՅԱՍՏԱՆ http://www.crrc.am/551-Training-on-SPSS?lang=hy