Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է հասարակական կառույցներին մասնակցելու «ՀՀ ՏԻ ոլորտում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) ավարտական փուլում համայնքների փնջերի ձևավորման վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն» (այսուհետ՝ Ուսումնասիրություն) թեմայով դրամաշնորհային մրցույթի։
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման (ՏԻ) բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (ԺԱԱ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից:
Մրցույթի նպատակը
Մրցույթի նպատակն է նպաստել համայնքների բնակիչների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը, մասնավորապես, հանրության կարծիքի ուսումնասիրության արդյունքում աջակցել ՀՀ կառավարությանը՝ առավել մասնակցային կազմակերպելու և իրականացնելու ՏԻ ոլորտում վարչատարածքային բարեփոխումների ավարտական փուլում համայնքների փնջերի ձևավորման գործընթացը։
Վերը նշված Ուսումնասիրությունը պետք է իրականացվի Հավելված 1-ում նշված մեթոդաբանությամբ։
Ծրագրի գործողությունների աշխարհագրությունը
Մրցույթի շրջանակներում Ուսումնասիրությունները պետք է իրականացվեն ՀՀ հետևյալ տարածաշրջաններում (նախկին շրջաններում)՝
Համայնքների ցանկը ըստ տարածաշրջանների
Ո՞վ կարող է դիմել
Ծրագրային հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ տարածաշրջաններում գործունեություն ծավալող՝
Ծրագրի շրջանակներում թիրախ համայնքների ՏԻՄ-երի հետ համագործակցությունը հանդիսանում է մրցույթի նախապայման։
Հայտերի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները պետք է լրացնեն ծրագրային հայտ՝ ներառելով՝
Հայտադիմումի փաթեթն իր մեջ պետք է ներառի՝
Ուսումնասիրության իրականացման մեթոդաբանությունը, ծրագրի բյուջեի և դրա նկարագրի ձևաչափերը կցվում են այս մրցույթի հրավերի հայտարարությանը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՖՄ-ի համացանցային www.cfoa.am կայքում:
Հայտերը կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով (ճշտելով հասցեատիրոջը հասնելու փաստը)։
Նշված փաստաթղթերի տպագիր օրինակը (եթե ընտրվել է հայտի ներկայացման այս եղանակը)՝ հաստատված և կնքված կազմակերպության տնօրենի կողմից, պետք է ներկայացնել ՀՖՄ գրասենյակ 0070, ք. Երևան, Երվանդ Քոչարի փող. 20 շենք, 4-րդ հարկ հասցեով:
Փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկել katоmyan@cfoamail.am էլ. փոստին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի մարտի 23 ժամը 17:00-ն։
Մրցույթի ժամանակացույցը՝
Մարտի 15 2018թ Մրցույթի մեկնարկ
Մարտի 23, 2018թ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Մարտի 27, 2018թ Մրցույթի արդյունքների հայտարարում
Մարտի 30, 2018թ Ծրագրի մեկնարկ
Ապրիլի 30, 2018 Ծրագրի ավարտ (հաշվետվության ներկայացում)։
Դրամաշնորհի ծրագրային հարցերով դիմել՝ ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ vshahbazyan@cfoamail.am:
Դրամաշնորհի տեխնիկական հարցերով դիմել՝ ՀՖՄ դրամաշնորհների կառավարիչ Հայկանուշ Իսկանդարյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ hiskandaryan@cfoamail.am:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան