հայտարարություններ


«Դեմոկրատ դերասաններ» ծրագիրը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում բնակվող 16-25 տարեկան սիրելի՛ երիտասարդների համար

10:19, հուլիսի 26, 2021

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում բնակվող 16-25 տարեկան սիրելի՛ երիտասարդներ,
սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Տեղական ժողովրդավարության դպրոց/School of Local Democracy -ի շրջանականերում շուտով տեղի կունենա Դ² «Դեմոկրատ դերասաններ» ծրագիրը, որը նպատակ ունի ինտերակտիվ գործիքների միջոցով աջակցել համայնքի երիտասարդների մասնակցության ներգրավմանը համայնքային իշխանության որոշումների կայացման գործում։
Ծրագիրը կիրականացվի 2 փուլով՝
1. եռօրյա վրանային ճամբար՝ հիմնվելով հետևյալ թեմաների վրա՝ բնակիչների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը, մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն, մեդիագրագիտություն, քննադատողական մտածողություն ու հաղորդակցման հմտություններ , (06.08.21-08.08.21)
2. մրցութային սիմուլիացիոն խաղ՝ նպաստելով համայնքում առկա մի շարք հիմնահարցերի հանրայնացմանն ու քննարկմանը շահառուների շրջանում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել հայտը։
Հայտադիմումների փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն օնլայն հարցազրույց, որով կորոշվի ծրագրի մասնակիցների վերջնական ցանկը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 23.07.21

«Դեմոկրատ դերասաններ» ծրագիրը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում բնակվող 16-25 տարեկան սիրելի՛ երիտասարդների համար