հայտարարություններ


«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար: «Բաց դռների» մրցույթ

09:29, հուլիսի 30, 2021

Հարգելի գործընկերներ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:
«Բաց դռների» մրցույթը ենթադրում է գործունեության հնարավորին լայն թեմատիկ շրջանակ և գործիքակազմ։ ԵՀՀ-ն ողջունում է մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը հասցեագրող, խտրականության և բռնության բացառմանը, բնապահպանությանը, քաղաքային պլանավորմանը և զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման կառավարմանն ուղղված նախագծերը և այլ նախագծեր, որոնք աջակցում են բարեփոխումներին և թիրախավորում այսօրվա կարիքները:
Դրամաշնորհային մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ 👇 այս հղումով։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար: «Բաց դռների» մրցույթ