Ձեզ ենք ներկայացնում ՝ Հզոր համայնք՝ հզոր պետություն ծրագիրը
02:09, օգոստոսի 05, 2021
Սիրելի՛ արարատցիներ,
Ձեզ ենք ներկայացնում ՝ Հզոր համայնք՝ հզոր պետություն ծրագիրը, որը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում։
Ծրագրի նպատակն է ստեղծել ակտիվ, իրավագիտակից, մասնակցային ու էկոկիրթ միջհամայնքային երիտասարդական ցանց՝ երիտասարդական հզոր ակտիվը միավորելով։
Ծրագրի ընթացքում ստեղծվելու է «ՏԻՄԱՊՈԼԻՍ» խաղը, որն ապահովում է կրթություն ու ժամանց միաժամանակ։
Ծրագրին կարող են մասնակցել 16 տարին լրացած 25 երիտասարդներ՝ Նորամարգ և Վեդի համայնքներից, ինչպես նաև Նոր կյանք, Տափերական, Վանաշեն, Արալեզ, Սիսավան, Գոռավան, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերից։