09:34, մայիսի 31, 2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) Հայասատանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Նաիրա Վարդանյանը կներկայացնի ինչպես վերլուծել հարցման արդյունքում հավաքագրված տվյալները SPSS ծրագրային փաթեթի միջոցով։
CRRC/ՀՌԿԿ - http://www.crrc.am/?lang=hy
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել վիճակագրական վերլուծությունների համար նախատեսված SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, սովորեցնել ներմուծել տվյալները, կոդավորել և վերակոդավորել դրանք, ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք, ինչպես նաև նախնական վերլուծություն կատարել (միջինների համեմատություն, պարամետրիկ և ոչ պարամետրիկ թեստերի իրականացում)։ Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտման ձևերը (կորելյացիոն վերլուծություն):
Դասընթացը տեղի է ունենալու Գյումրի ինֆոտանը, հունսիս 2-ին, ժամը 12:00-ից: Մասնակիցների համար տեղերը խիստ սահմանափակ են: Մասնակցությունը հարկավոր է հաստատել shuramartirosian@gmail.com էլ. փոստին ուղարկելով Ձեր անուն, ազգանուն, հեռախոսահամարը:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան