Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործացկությամբ, մեկնարկում է ստաժավորման ծրագիր Ազգային Ժողովում։
2020 թվականի փետրվարից այս ծրագիրը հնարավորություն կտա 21 երիտասարդ մասնագետների մասնակցելու իննամսյա ստաժավորման ծրագրի` Ազգային Ժողովի պատգամավորների գրասենյակներում, խորհրդարանական խմբակցություններում, մշտական հանձնաժողովներում և խորհրդարանի աշխատակազմի վարչություններում:
Ծրագրի նպատակն է ընտրված մասնակիցներին մասնագիտական պրակտիկայի միջոցով ծանոթացնել խորհրդարանական ժողովրդավարությանը, ինչպես նաև երիտասարդներին ընձեռել անհատական ու մասնագիտական զարգացման հնարավորություն՝ գործնական փորձ ձեռք բերելու, նոր հմտություններ զարգացնելու և ամուր կապեր ձևավորելու նպատակով:
Ընտրված մասնակիցները կանցնեն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացվող նախապատրաստական դասընթաց, որի ընթացքում նրանք կծանոթանան Ազգային ժողովի գործունեությանը, ինչպես նաև իրենց պարտականություններին ու պարտավորություններին՝ որպես խորհրդարանական փորձնակներ: Փորձնակները սերտորեն կաշխատեն Ազգային Ժողովի կողմից նշանակված անմիջական ղեկավարների հետ, ինչպես նաև հաշվետու կլինեն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի՝ ստաժավորման ծրագրի համակարգողին:
Փորձնակների հիմնական պարտականությունները կներառեն, ի թիվս այլի` լրատվության վերլուծություն և ուսումնասիրություն, զեկուցումների և օժանդակ նյութերի նախապատրաստում, հանդիպումների կազմակերպում, դրանց մասնակցություն և արձանագրությունների կազմում, ինչպես նաև այլ գործառույթներ:
Ազգային Ժողովում ստաժավորման ծրագիրը լինելու է չվճարվող, սակայն ծրագրի մասնակիցներին պրակտիկայի ընթացքում կտրվի ամսական կրթաթոշակ։
Դիմելու համար հետևեք հղմանը՝ https://staff.am/en/internship-program-at-the-national-assembly-of-the-republic-of-armenia
Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ №7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
հունվարի 30, 2023 0
մարտի 22, 2023 0
հուլիսի 14, 2023 0