ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կիբերանվտանգության խնդիրները ՀՀ ՏԻՄ-երում և ՔՀԿ-ներում կիբերանվտանգության լավագույն փորձը

05:16, դեկտեմբերի 29, 2016

2016 թ. դեկտեմբերի 23-ին  «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» ՀԿ գրասենյակում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ «Կիբերանվտանգության խնդիրները ՀՀ ՏԻՄ-երում և ՔՀԿ-ներում կիբերանվտանգության լավագույն փորձը»  թեմայով սեմինար-քննարկում:

Սեմինարին մասնակցում էին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» համընկերության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԶՆ ներկայացուցիչը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչը, համայնքապետարանների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Բանախոսը ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները: Հակիրճ անդրադարձ եղավ նաև «ՀաՄաՏեղ» ծրագրի խնդիրներին ու նպատակներին, կոնսորցիումի անդամ կազմակերպություններին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ ՄԶԳ-ից «ՀաՄաՏեղ» ծրագրի ղեկավար Արթուր Դրամփյանը:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց շնորհանդես, «ՏԻՄ-երում և ՔՀԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և կիբերանվտանգության հետկապված խնդիրները» թեմայով:

Աանդրադարձ եղավ համայնքապետարաններում շահագործվող էլեկտրոնային կառավարման համակարգերին, համայնքապետարանների համակարգչային ցանցերին, ՏԻՄ-երի կայքերին: Առանձնացվեցին ՏԻՄ-երի հետևյալ տեխնիկական խնդիրները.

  • Առանձնացված սերվերների բացակայություն
  • Պահեստային (Backup) սերվերների բացակայություն
  • Տվյալների պահոցների (Data Storage) բացակայություն:
  • Էլ. սնուցման հետ կապված խնդիրներ
  • Հակավիրուսային ծրագրերի հետ կապված խնդիրներ
  • ՕՀ թարմացումների հետ կապված խնդիրներ
  • Կիրառական ծրագրերում առկա խնդիրներ
  • Ցանցային կարգաբերումներ հետ կապված խնդիրներ

Իսկ մարդկային գործոնի հետ կապված կազմակերպչական խնդիրներից են.

  • Իրազեկվածության պակաս և կիբերանվտանգության բնագավառում կրթական ցածր մակարդակ
  • Ղեկավարների կողմից կիբերանվտանգության ապահովման հարցերի նկատմամբ ուշադրության բացակայություն
  • Կիբերանվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող մասնագետների բացակայություն
  • Կիբերանվտանկության ապահովան պլանի բացակայություն
  • Կիբերանվտանգության ապահովման հետ կապված միջոցառումների բացակայություն

Բանախոսը ներկայացրեց ՏԻՄ-երում առաջացած կիբերանվտանգության խնդիրները.

  • SQL ներարկում
  • Ֆայլերի կոդավորում
  • Տվյալների կորուստ

Այնուհետև գլխավոր զեկույցով հանդես եկավ «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն Սամվել Գևորգյանը` «Կիբեր-անվտանգության մարտահրավերները և լավագույն փորձը» թեմայով:

Բանախոսը ներկայացրեց վերջին տարիներին հակերային հարձակումների համաշխարհային և Հայաստանի վերաբերող վիճակագրությունը, հակերային հարձակումների տիպերը: Անդրադարձ եղավ նաև կիբեր անվտանգության ոլորտում գործող «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության փորձին, առաջարկվող լուծումներին և ծառայություններին:

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնչեցրին բազում հարցադրումներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում:


Կիբերանվտանգության խնդիրները ՀՀ ՏԻՄ-երում և ՔՀԿ-ներում կիբերանվտանգության լավագույն փորձը http://infosys.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1602#.WGULw9SLTGg

0